Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Մեկնարկել է STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթի հայտերի ընդունումը
News 16/11/2018 14:39

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հրավիրում են բոլոր հետաքրքրված նորարարներին, սկսնակ թիմերին (startups), գիտնականներին և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցներին մասնակցելու STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթին: Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի պաշտոնական կայքից։

Մրցույթի նպատակն է՝ ոգեշնչել ձեռներեցության զարգացումը տեխնոլոգիական ոլորտում և նպաստել այդ ոլորտի նորարարական գաղափարների առևտրայնացմանը Հայաստանի զարգացամանը նպաստող հետևյալ ոլորտներում՝ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ  /ՏՀՏ/, ճարտարագիտություն և բարձր տեխնոլոգիաների նորարարություններ:

Մրցույթին ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն նոր, առևտրային տեսանկյունից կենսունակ տեխնոլոգիական արտադրանքի, գործընթացի կամ ծառայության ստեղծմանը և/կամ հետագա զարգացմանը:

Հայտը ներկայացնելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով https://goo.gl/forms/pKaajKrq9JNScm5C2։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2018թ. նոյեմբերի 30-ը, ժամը 18:00-ն, վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերին ընթացք չի տրվելու:

Մրցույթի մանրամասն հայտարարությունը, ներառյալ հայտերի ներկայացման կարգին կարելի է ծանոթանալ այստեղ։