Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«Ի՞նչ, Ո՞րտեղ, Ե՞րբ» բարեգործական խաղ՝ ՏՏ կազմակերպությունների համար
News 23/11/2018 14:22

Նոյեմբերի 25-ին, ժամը 14:30-ին Օրրան բարեգործական հիմնադրամի կողմից կանցկացվի «Ի՞նչ, Ո՞րտեղ, Ե՞րբ» բարեգործական առաջին խաղը ՏՏ կազմակերպությունների համար:

Սա «ՏՏ ոլորտը` երեխաների համար» (IT for Children) նախաձեռնության շրջանակում առաջին միջոցառումն է, որի նպատակն է համախմբել Հայաստանի կարևորագույն՝  ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին մեկ ազնիվ գաղափարի շուրջ՝ ծառայեցնել ինտելեկտը հանուն ապահով, զարգացած ու կայացած ապագայի անապահով երեխաների համար:

Միջոցառմանը, որը կանցկացվի Արմենիա Մարիոթ Հյուրանոցի «Արարատ» սրահում, կմասնակցեն Հայաստանի խոշոր ՏՏ կազմակերպություններ ՝ Bet Construct, Digitain, STDev, Synopsys Armenia, Webb Fontaine, Workfront, որոնք կատարել են նվիրատվություն Օրրան բարեգործական հիմնադրամին: 

Միջոցառման հովանավորն է Multi Wellness Center մարզաառողջարարական համալիրը:

Աջակիցներ՝ Dragon Garden, Arloopa, Bookinist, Coca Cola, Armenia Marriott Hotel Yerevan:

Օրրան բարեգործական հիմնադրամը շուրջ 18 տարի Երևանի և Վանաձորի կենտրոններում հոգ է տանում մոտ 300 ծայրահեղ անապահով երեխաների և միայնակ տարեցների մասին: