Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայաստանը` որպես բլոկչեյնի զարգացման կենտրոն. Swiss Blockchain Leadership Summit
News 29/11/2018 12:14

Նոյեմբերի 23-24-ին Շվեյցարիայի Բազել քաղաքում կայացավ Swiss Blockchain Leadership Summit համաժողովը: Միջոցառումը միավորում էր 2000-ից ավելի մասնակիցների, այդ թվում` քաղաքական առաջնորդների, ֆինանսական և տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների, մտավորականների, կարգավորող մարմինների, և այլն: Քննարկումների կիզակետում էին բլոկչեյն տեխնոլոգիայի ապագա զարգացումն ու նրա սոցիալ-տնտեսական ազդեցությունը:

Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիայի թիմը նույնպես մասնակցել է Swiss Blockchain Leadership Summit-ին՝ ներկայացնելով Հայաստանում բլոկչեյնի զարգացման հեռանկարները, ռեսուրսները, մասնագիտական ներուժը, ինչպես նաև տեխնոլոգիայի օրենսդրական կարգավորման նախադրյալներն ու մարտահրավերները։

Նոյեմբերի 23-ին Nooor-ի նախագահ Վիգեն Առուշանյանը հանդես եկավ անհատական ելույթով, այնուհետև Bosch, IBM, S7 Airlines ընկերությունների, ինչպես նաև Ռոտերդամի նավահանգստի ներկայացուցիչների հետ մասնակցեց բլոկչեյնի` իրական հատվածում կիրառությունների վերաբերյալ քննարկմանը:

Համաժողովի երկրորդ օրը՝ նոյեմբերի 24-ին, «Next Industrial Revolution» խորագրով պանելային քննարկման ընթացքում Առուշանյանն իր տեսակետը ներկայացրեց զարգացող տնտեսություններում բլոկչեյն տեխնոլոգիայի ներդրման, նոր շուկաների ձևավորման հնարավորությունների մասին։ Քննարկման խոսնակների շարքում էին նաև Էսկո Ահոն (Ֆինլանդիայի նախկին վարչապետ), Բեն Բաներջին (InnMind, Շվեյցարիա) և Ասիլբեկ Դավլետովը (Աստանա Ֆինանսական Կենտրոն, Ղազախստան):

Իսկ միջոցառման շրջանակում կայացած ստարտափների` ներդրողներին ներկայացման մրցույթի արդյունքում էլ հաղթող է ճանաչվել հայկական CryptoNDX նախագիծը, որը ներկայացնում էր ընկերության ղեկավար Արթուր Ասլանյանը։ Ստարտափի հաղթանակը հիմնավորեց բլոկչեյն տեխնոլոգիայով աշխատող հայկական նախագծերի մրցունակությունը միջազգային հարթակում։

«Նմանատիպ միջոցառումներին մասնկացությունը մեր մշտական օրակարգում է, ինչը հնարավորություն է ընձեռում ներկայացնելու Հայաստանի ներուժը՝ որպես գիտելիքի կենտրոն և ընդգծելու երկրի առանցքային դերն ու նշանակությունը տարածաշրջանում բլոկչեյն տեխնոլոգիայի զարգացման հարցում։ 2019 թվականը մեր երկրում ոլորտի համար առանձնահատուկ ակտիվ եմ կանխատեսում», – ասել է Առուշանյանը:

Լուսանկարը տրամադրել է «Nooor» բլոկչեյնի հայկական ասոցիացիան