Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության կենտրոնում մեկնարկում է «Web ծրագրավորում» դասընթաց
News 22/01/2019 10:05

Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության կենտրոնում հունվարի 24-ին մեկնարկում է «Web ծրագրավորում» դասընթաց։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

«Դասընթացի նպատակն է պատրաստել Web ծրագրավորողներ: Այն հնարավորություն կտա յուրացնել ժամանակակից JavaScript ծրագրավորման լեզվի շարահյուսությունը: Դասընթացում ընդգրկված է AJAX տեխնոլոգիան, ինչպես նաև JQuery գրադարանը, որոնք ինտերակտիվ են դարձնում Web կայքը»,- հայտնում են դասընթացի կազմակերպիչները:

Դասընթացի տևողությունը՝ 24 ժամ / 8 դաս։

Արժեքը՝ 48, 000 դրամ։

Մասնակիցներին որևէ նախնական ծրագրավորման գիտելիքներ հարկավոր չեն:

Դասընթացի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։

Լուսանկարը՝ կենտրոնի ֆեյսբուքյան էջից