Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Climate Change Tech Acceleration ծրագիրը ընդունում է հայտեր
News 04/04/2019 07:16

Climate Change Tech Acceleration ծրագիրը հրավիրում է ստարտափերին մասնակցել աքսելերացիոն ծրագրին։ Դրա համար ստարտափը պետք է առաջարկի նորարար և օպտիմալ լուծումներ քաղաքային կայուն զարգացման այս 6 մարտահրավերներից որևէ մեկի համար՝

– Ջրի աղտոտվածություն,

– Օդի աղտոտվածություն,

– Կանաչ տարածքներ քաղաքում,

– Խելացի տրանսպորտային համակարգ,

– Կոշտ թափոնների կառավարում,

– Քաղաքային գյուղատնտեսություն։

20 շաբաթների ընթացում ստարտափերը հնարավորություն կունենան մասնակցել դասընթացների բիզնեսի և տեխնոլոգիաների մասին, կշփվեն մենթորների հետ, կունենան այցելություններ տարբեր կազմակերպություններ և կմասնակցեն հատուկ միջոցառումների հաջողակ ձեռնարկատերերի հետ։ Նաև նրանք կստանան հնարավորություն մասնակցելու այնպիսի միջազգային միջոցառումների, ինչպիսիք են Websummit Lisbon-ը, Rise Conference-ը, Social Good Summit-ը։

Հայտերը ընդունվում են մինչև ապրիլի 10-ը։ Գրանցման համար կարող եք անցնել հետևյալ հղումով։