Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
"Համագործակցության հնարավորություններ Աֆրիկյան երկրների հետ" թեմայով քննարկում
News 10/04/2019 11:54

Ապրիլի 23-ին ISTC-ում տեղի կունենա հանդիպում «Համագործակցության հնարավորություններ Աֆրիկյան երկրների հետ» թեմայով։

Աֆրիկյան երկրներ կատարած պաշտոնական այցի շրջանակում, Հայաստանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ռուանդայի Smart Africa կենտրոն և Եթովպիայի  նորարարության և տեխնոլոգիայի նախարարություն:

Այցի արդյունքում Հայաստանը և Աֆրիկյան երկրները կհամագործակցեն բարձր տեխնոլոգիաների և ճարտարագիտության ոլորտում:

ՁԻՀ-ի բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը, ով պատվիրակության անդամ էր, Հայաստանի ՏՀՏ համայնքին կներկայացնի Աֆրիկյան երկրների հետ համագործակցության և միասնական ծրագրեր իրականացնելու իրական հնարավորությունները: