Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
PicsArt-ը ընդունում է հայտեր Product Manager մասնագիտացման ծրագրին
News 17/04/2019 12:25

PicsArt-ը մեկնարկում է Հայաստանում Associate Product Manager մասնագիտացման վեցամսյա հատուկ ծրագիր: Դրա նպատակն է պրոդուկտի ղեկավարում մասնագիտության ուսուցման հնարավորություն տալը բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են այդ ոլորտով կամ ցանկանում են փոխել իրենց մասնագիտացումը:

Դասընթացը ավարտելուց հետո լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան  աշխատել PicsArt-ում, որը համարվում է աշխարհում խոշորագույն ֆոտո և վիդեո խմբագրման հավելվածի ընկերությունններից մեկը:

Ծրագրի ընթացքում մասնակիցներն աշխատելու են հավելվածի վրա, սովորելով PicsArt-ում աշխատող մասնագետներից: Դասընթացների ընթացքում մասնակիցները կունենան նաև անհատական մենթորներ։ Ծրագիրն լինելու է ամբողջ դրույք աշխատանքի պես և տևելու է 6 ամիս:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է մայիսի 5-ը։ Մասնակցության համար, կարող եք անցնել հետևյալ հղումով։