Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Beeline Ստարտափ Ինկուբատորի 3-րդ դեմո օրը
News 04/06/2019 08:53

Beeline Ստարտափ Ինկուբատորը և Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը (BANA) հունիսի 5-ին հրավիրում են մասնակցելու 3-րդ շրջափուլի Դեմո օրվան։ Միջոցառումը տեղի կունենա Beeline-ի գլխամասում՝ Ազատության 24/1, 18:30-ին:

Ինկուբատորի ռեզիդենտ ստարտափները 14 շաբաթվա  ընթացքում մասնակցել են տարաբնույթ դասընթացների և վարպետության դասերի, ստացել են բիզնես ոլորտի առաջատար մասնագետների խորհրդատվությունն ու աջակցությունը, նաև կազմել են ներդրման փաթեթներ ինկուբատորի աշխատակիցների օգնությամբ։

Ստարտափները ելույթ կունենան ներդրողների և էկոհամակարգի այլ հյուրերի առջև։

Մուտքը ազատ է, բայց միջոցառմանը մասնակցելու համար պետք է նախապես գրանցվել։ Դրա համար կարող եք անցնել հետևյալ հղումով։