Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
«Ինչպես հիմնել և զարգացնել տեխնոլոգիական ընկերություն» թեմայով սեմինար
News 04/06/2019 10:04

Հունիսի 26-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոում «Arloopa» և «X-TECH» ընկերությունների համահիմնադիր Արման Աթոյանը կվարի սեմինար՝ «Ինչպես հիմնել և զարգացնել տեխնոլոգիական ընկերություն» թեմայով:

Արման Աթոյանը կկիսվի ՏՏ ոլորտում ունեցած իր փորձով՝ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտասահմանյան շուկաների հետ կապված:

Միջոցառման մուտքի արժեքը կազմում է 1000 դրամ, ներառյալ սուրճ և թեյ։ Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել։ Հայտը լրացնելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Նշենք, որ «X-TECH»-ը պրոֆեսիոնալ և փորձառու ընկերություն է, որը զբաղվում է խաղերի, Mobile և Web ծրագրավորմամբ: «Arloopa»-ն զբաղվում է «Լրացված իրականություն» և «Վիրտուալ իրականություն» տեխնոլոգիաների վրա հիմնված հավելվածների և խաղերի ստեծմամբ: