Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
«WCIT 2019»-ը ներկայացվել է ասիացի գործարարներին
News 07/06/2019 08:59

WITSA-ի նախագահ Իվոն Չուի հրավերով ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի նախապատրաստական ընթացքը և մասնակցության հնարավորությունները ներկայացրել է ասիական 60-ից ավելի ընկերությունների ղեկավարներին։ WITSA-ի՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի, նախագահը գործարարների խմբի հետ Հայաստանում էր մարտին, որի ընթացքում նույնպես քննարկումներ են ծավալվել երևանյան համաժողովի շուրջ։

Թայբեյում գործարարների համար կազմակերպված հանդիպմանը նշվել են հոկտեմբերին, համաժողովի օրերին Երևանում կազմակերպվող «Դիջիթեք 2019» ցուցահանդեսին մասնակցելու, երկրների ՏՏ արդյունաբերությունը միասնական տաղավարներով ներկայացնելու, ոլորտի համաշխարհային առաջատարներին լսելու հնարավորությունները, օրակարգի թեմաները։

«Երևանում անցկացվելիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի վերաբերյալ մեծ հետաքրքրություն ենք նկատում ասիական ընկերությունների կողմից։ «WCIT 2019»-ը մեր երկիր բերելով, ի սկզբանե նպատակ էինք դրել Հայաստանն ընդգծել աշխարհի ՏՏ գլոբալ քարտեզին՝ ներդրողների և գործարարների հետաքրքրությունն առաջացնելու համար։ Տարբեր երկրներում գործարարների հետ վերջին ամիսների մեր շփումները ցույց են տալիս, որ գաղափարն, ըստ էության, արդեն տեսնում ենք գործնական ընթացքի մեջ»,- նշել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Հիշեցնենք, որ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը՝ WITSA-ն։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։