Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Accelerator #5 սկսել է աղջիկների համար նախատեսված դասընթացները
News 25/06/2019 09:38

Accelerator #5 սկսել է աղջիկների համար նախատեսված իր դասընթացները արդեն 3 քաղաքներում՝ Երևան, Գյումրի և Վանաձոր։ 3 ամսիների ընթացքում նրանք սովորելու են բիզնես և ծրագրավորում, անցնելու են ինտենսիվ վերապատրաստման ծրագրեր, իսկ օգնելու են նրանց ոլորտի լավագույն մասնագետները և ողջ ընթացքում մենթորություն են անելու։

Accelerator #5-ի հետ մեկտեղ նաև մեկնարկել է Accelerator #5 Kids ծրագիրը, որի շրջանակներում 5-14 տարեկան աղջիկները բացահայտելու են տեխնոլոգիական աշխարհը։ 

Հիշեցնենք, որ ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում բնակվող այն կանանց և աղջիկներին, ովքեր ցանկանում են մուտք գործել ՏՏ ոլորտ և դեռ չունեն համապատասխան գիտելիքներ այդ ոլորտում իրենց դրսևորելու համար՝ իրականացնելով տեխնոլոգիական և բիզնես ուղղվածության դասընթացներ, ինչպես նաև օգնել նրանց ստեղծել սեփական ստարտափ նախագծեր: