Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ServiceTitan-ը ավարտեց իր .NET NINJA ծրագիրը
News 27/06/2019 09:19

ServiceTitan Armenia-ի գրասենյակը հունիսի 26-ին հյուրընկալեց .NET NINJA ծրագրի մասնակիցներին, որոնք ստացան իրենց սերտիֆիկատները։ Որոշ մասնակիցներ դիմելու են աշխատանքի ServiceTitan-ի հայկական գրասենյակում, իսկ ոմանք ևս մեկ քայլ առաջ արեցին իրենց կարիերայի մեջ։

Հիշեցնենք, որ .NET NINJA ծրագիրը լիովին անվճար է, բայց նախատեսված չէ սկսնակների համար։ Այն իր մեջ ներառում է խորքային գիտելիքներ, ուստի մասնակիցներից պահանջվում է տիրապետել C# ծրագրավորման լեզվին, գերազանց տիրապետել OOP սկզբունքներին և ունենալ առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ծրագրավորման ոլորտում։

Դասընթացը վարում էր Արտյոմ Տոնոյանը, ով ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունի ծրագրավորման ոլորտում, ինչպես նաև 40-ից ավելի դասընթացներ է իրականացրել հարյուրավոր ծրագրավորողների համար։