Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Նիկոլ Փաշինյանը և Հակոբ Արշակյանը միկրոէլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաներ առարկաների բաց դասին
News 24/07/2019 12:41

“Իմ քայլը հանուն Շիրակի մարզի” համաժողովի շրջանակներում ՏՀՏ գործատուների միությունը (UEICT) ներկայացրել էր Հայաստանի ավագ դպրոցներում իրականացվող ՏՀՏ առարկաների ուսուցման ծրագիրը:

Ծրագրում ընդգրկված Ֆոտոն և ՀԱՊՀ-ի ավագ դպրոցի ուսուցիչները Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում անցկացրեցին Միկրոէլեկտրոնիկայի և Տեղեկատվական տեխնոլոգիաներ առարկաների բաց դաս: Դասին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նշենք, որ ՏՀՏ առարկաների ուսուցման ծրագիրը իրականացվում է Հայաստանի 10 ավագ դպրոցներում: Աշակերտները ուսուցանում են Միկրոէլեկտրոնիկա, Հեռահաղորդակցության հիմունքներ և Տեղեկատվական տեխնոլոգիաներ առարկաները: