Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
«Նախագծերի կառավարում» թեմայով սեմինար:
News 06/09/2019 09:52

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16:00-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (VTC) կկայանա «Նախագծերի կառավարում» թեմայով սեմինար:

Սեմինարը կվարեն Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած հայտնի ճարտարագետներ և գործարարներ Էդդի Աթոյանն ու Սարգիս Բարխուդարյանը:

Սարգիս Բարխուդարյանը երկար տարիներ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ԱՄՆ Օդային ուժերի Հետազոտական լաբորատորիայում և NASA-ում: Այժմ  նա Sarkam Technologies ընկերության նախագահն է:

Մյուս խոսնակը՝ Էդդի Աթոյանը, Atoian & Assoc. Inc., Engineering & construction ընկերության հիմնադիրն է և ունի շինարարական և բիո-ճարտարագիտության ոլորտներում աշխատանքի բազմամյա փորձ: