Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Intel-ը գրել է հայկական Krisp-ի մասին
News 19/09/2019 09:50

Intel-ը՝ աշխարհի խոշորագույն կիսահաղորդչային ընկերություններից մեկը, իր Twitter-ում գրել է հայկական ստարտափ Krisp-ի մասին։

«Նույնիսկ պաշտոնական մեկնարկից առաջ, krisp աղմուկի նվազեցման ծրագիրը ներբեռնվել է ավելի քան 40,000 անգամ՝ 600 հավելվածների հետ օգտագործման համար, որոնց թվում են համակարգչային խաղերը, podcast-ների ձայնագրումը և ժողովների անցկացումը: Ավելին դրա մասին կարող եք իմանալ այստեղ»։

Հիշեցնենք, որ Krisp-ը հանդիսանում է 2Hz հայկական ստարտափ ընկերության առաջին պրոդուկտը։ 2Hz հայկական ստարտափը ստեղծվել է մեկուկես տարի առաջ և մինչ օրս ընկերությունը ներգրավել է ավելի քան երկու միլիոն դոլար ներդրում Սիլիկոնյան Հովտի ներդրողներից։ Արդեն 2018թ․ ավարտին Krisp-ը ճանաչվել է տարվա լավագույն ապրանք միջազգային ProductHunt հարթակում (պլատֆորմում)։