Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«Օդանավակայանի սիմֆոնիա»՝ արհեստական բանականության միջոցով ստեղծված նախագիծ
News 03/10/2019 12:50

Սեպտեմբերի 27-ին FAST հիմնադրամի ինովացիաների գծով փոխնախագահ Դեյվիդ Բեքեթը՝ IPRA Golden World Awards-ի ընթացքում մրցանակ հանձնեց «Օդանավակայանի սիմֆոնիա»՝ արհեստական բանականության միջոցով ստեղծված նախագծի համար, TBWA գովազդային ընկերությանը և Ռիգայի միջազգային օդանավակայանին։

«Օդանավակայանի սիմֆոնիա»-ն «գրել» է արհեստական բանականությունը, երաժշտության վերափոխելով շուրջ 20 հազար ուղեբեռների, ուղևորների, ձեռնասայլակների, տեխնիկական այլ ձայները:

Մրցանակի հանձնումը խորհրդանշական է․ Երևանում՝ հոկտեմբերի 16-17-ը կայանալու է FAST հիմնադրամի ամենամյա Գլոբալ իննովացիոն ֆորումը (Global Innovation Forum 2019: Transforming Intelligence), որն այս տարի անցնելու է «Վերափոխելով բանականությունը» խորագրի ներքո և դրա գլխավոր թեմաներից է հենց արհեստական բանականությունը։