Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
«Արմաթ» կրթական ծրագիրն ընդլայնում է իր սահմանները դեպի Եթովպիա և Աֆղանստան
News 07/10/2019 14:46

Այսօր Մերգելյան ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում անցկացվող Դիջիթեք Էքսպո 2019 ցուցահանդես այցելեց ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT 2019) նախարարական պատվիրակությունը, որի կազմում էին Բանգլադեշի, Իրաքի, Բրազիլիայի, Բելիզի, Մալազիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Լիտվայի, Էստոնիայի եւ մի շարք այլ պետությունների համապատասխան ոլորտի նախարարները։

Ցուցահանդեսի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տաղավարում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նախ հուշագիր ստորագրեց Եթովպիայի ինովացիաների և տեխնոլոգիաների նախարար Սիսեյ Յադեթեի հետ՝ Եթովպիայում 51 Արմաթ ալբորատորիաների ներդրման վերաբերյալ։ Դրան հետեւեց Աֆղանստանի հեռահաղորդակցության և ՏՏ նախարար Մոհամմեդ Հաշիմի հետ ԱՏՁՄ հուշագիրը՝ Աֆղանստանում եւս նմանատիպ նախագիծ ունենալու պատրաստակամության մասին։

Հիշեցնենք, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը նախաձեռնել եւ իրականացնում է ԱՏՁՄ-ն։ Այժմ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են 280-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 7500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։