Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում՝ ՀՊՏՀ-ում կսկսի նոր մագիստրոսական ծրագիր
News 22/11/2019 08:09

Հայաստանում այժմ ավելի քան պահանջված են IT ոլորտի մասնագետները: Մենեջմենթը, տվյալների վերլուծումն ու ծրագրավորումն օրեցօր արդիական են դառնում երիտասարդների շրջանում, սակայն բուհերում նորագույն մասնագիտությունները պատշաճ չեն դասավանդվում:

Հայաստանի պետական Տնտեսագիտական համալսարանը շուտով կսկսի նոր մագիստրոսական ծրագիր՝ Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում: Ուսանողները կստանան պրակտիկ գիտելիք, կմասնակցեն վարպետության դասերի, նրանց կդասավանդեն ոչ միայն Հայաստանի, այլեւ արտասահմանցի պրոֆեսիոնալները:

Նոյեմբերի 22-ին, ժամը 10։00-ին Ժող ինստիտուտում համատեղ հուշագիր ստորագրեցին “Հայաստանի օպերատորերի միություն” ՀԿ-ն եւ Տնտեսագիտական համալսարանը՝ ազդարարելով նոր կրթական ծրագրի մեկնարկը։ Այս գործակցությունն ուղղված է կրթության որակի եւ գիտության զարգացմանը: