Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
GTC-ի լավագույն ուսանողները սովորում են բլոքչեյն
News 13/12/2019 08:38

«Մարզերի հզորացումը Բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովի շրջանակում Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնի 13-ից 16 տարեկան 5 լավագույն ուսանողներ հնարավորություն են ստացել մասնակցելու Fasttrack R&D IVS-ի կողմից իրականացվող Բլոքչեյնի նոր դասընթացին: Այն իրականացվում է Դանիացի մասնագետ Փիթեր Միկելսենի կողմից՝ օնլայն հարթակի օգնությամբ։

Դասընթացի արդյունքում ուսանողները կծանոթանան նորագույն տեխնոլոգիաներին, ինչպես նաև հնարավորություն կստանան իրենց ստացած գիտելիքներն օգտագործելով իրականացնել ծրագրեր, կազմակերպել դասընթացներ իրենց հասակակիցների համար։