Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Մեկնարկում է 3D մոդելավորման և անիմացիայի դասընթացը
News 21/02/2020 08:50

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը համատեղ կազմակերպում են 3D մոդելավորման և անիմացիայի 6-ամսյա խորացված դասընթաց։

Դասընթացին կարող են դիմել 16 տարին լրացած անձինք։  Նշենք, որ գրանցման վերջնաժամկետը մարտի 14-ն է։ Դասընթացը կմեկնարկի մարտի 15-ին։ Ամսական վճարը կազմում է 25․000 ՀՀ դրամ։

Բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները պրակտիկա կանցնեն ԳՏԿ-ում գործող ընկերություններից մեկում, որը զբաղվում է 3D մոդելավորմամբ և անիմացիոն հոլովակների պատրաստմամբ:

Մասնակցության համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 055 13-55-58 կամ այցելել ԳՏԿ/Գայի 1, 309 սենյակ։