Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Էջմիածնում տեղի կունենան Maya, Unity, C# և այլ անվճար դասընթացներ
News 24/02/2020 10:21

Էջմիածնի Ինովացիոն Էթնիկ Մարզային Կենտրոնում կազմակերպվում է Maya, Unity, C#, iOS, Java and Kotlin/Android, Python ծրագրավորման և 3D մոդելավորման անվճար դասընթացներ՝ սկսնակների համար։ Դասընթացները իրականացվելու են շաբաթական երկու անգամ, հիմնականում երեկոյան ժամերին։

Դասընթացին կարող են դիմել 15 տարին լրացած անձինք։ Գրանցման վերջնաժամկետը մարտի 31-ն է։ Դասընթացը կմեկնարկի մայիսի 1-ից։

Բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները կստանան աշխատանքի առաջարկ:

Դասընթացներն իրականացվում են «ԱՄՔՈՐ Հայաստան» Բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ «ՀԱՅ ՄՏՔԻ ԴՊՐՈՑ» ինովացիոն կրթական ծրագրի շրջանակներում։

Մասնակցության համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 094 94 92 64 կամ այցելել Հայ Միասնության Խաչ ՀԿ, ք․Էջմիածին, Շահումյան 36։