Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԹՈՒՄՈ-ն անցնում է հեռավար ուսուցման
News 24/03/2020 11:05

Մարտի 24-ից ԹՈՒՄՈ-ն կանցնի հեռավար ուսուցման։ Այսօրվանից սկսած ցանկացած ԹՈՒՄՈ ուսանող կարող է մուտք գործել Թումո շավիղ և կատարել ինքնուսուցման վարժանքներ:

Վարժանքները նրանք կարող են կատարել միայն իրենց դասի օրն ու ժամին՝ դպրոցական օնլայն դասերից հետո:

Շավիղ մտնելու համար յուրաքանչյուր ուսանող պետք է անցնի իր քաղաքի համար բացված հղումով և մուտքագրի իր Թումոյի օգտանունն ու գաղտնաբառը:

Հղումները՝ Երևան, Գյումրի, Դիլիջան, Ստեփանակերտ։

Շավիղ մուտք գործել հնարավոր է համացանցի միացված ցանկացած համակարգչից, սակայն այն չի աշխատի հեռախոսով կամ պլանշետով: Որևէ հատուկ ծրագիր ներբեռնելու կարիք չկա` ամեն բան հասալի է շավիղում Cloud-ով:

Այս շաբաթվա վերջում նաև կտարածվի հայտարարություն առցանց մինի-դասընթացների մասին: Հետաքրքրված ուսանողները կկարողանան միանալ դրանց թե համակարգչով, թե սմարթֆոնով կամ պլանշետով: