Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Ծրագրավորման հիմունքներ JavaScript-ով դասընթացի տեղեկատվական հանդիպում
News 27/04/2020 11:48

Մայիսի 5-ին 17։00-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Հայաստանում (Microsoft Innovation Center Armenia) կանցկացնի «Ծրագրավորման հիմունքներ JavaScript-ով» դասընթացի տեղեկատվական հանդիպումը։

Դասընթացը սովորեցնում է այն հմտությունները և տալիս է այնպիսի գիտելիքներ, որոնցով մասնակիցները կկարողանան ստեղծել իրենց առաջին վեբկայքը և կծանոթանան JavaScript-ին, փոփոխականներին, ֆունկցիաներին, օբյեկտներին և այլն։ Դասընթացը կսկսվի ամենատարրական հասկացողություններից՝ սովորելով, թե ինչպես մշակել վեբ էջեր HTML և CSS-ով և մասնակիցները կծանոթանան վեբ ծրագրավորման ամենատարածված լեզուներից մեկի Javascript-ի հիմունքներին։

Գրանցվելու և մանրամասներին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումով։ Գրանցվելուց հետո դուք կստանաք հղում, որով կկարողանաք մասնակցել տեղեկատվական հանդիպմանը: