Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
TUMO Live․ SmartClick-ի գործադիր տնօրեն Ռեմ Դարբինյան
News 15/05/2020 10:20

Մայիսի 16-ին 12։00-ին տեղի կունենա հերթական ТUMO Live-ը: Այս շաբաթ օրը TUMO Live-ում կհյուրընկալվի full-service ծրագրային մատակարար SmartClick ընկերության գործադիր տնօրեն Ռեմ Դարբինյանը։

Պատկերացրեք մի տեսախցիկ, որը սրճարանների ստուգման կետերում ճանաչում է ուտեստների տեսակներն ու հաշվում քանակները։ Դա հնարավոր է արհեստական բանականությամբ և մեքենայական ուսուցմամբ աշխատող SmartClick-ի միջոցով։

Միանալով Live-ին, հանդիսատեսը կկարողանա ծանոթանալ Ռեմի հետ, ինչպես նաև տեղեկանալ, թե ինչ գործիքներ են օգտագործում SmartClick֊ի տվյալների վերլուծության, ավտոմատացման և տեսողական ճանաչման համար։ Իսկ վերջում Ռեմը կպատասխանի իրեն տրված բոլոր հարցերին։ Այս անգամ հանդիպման աշխատանքային լեզուն հայերենն է։