Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
TUMO-ն մեկնարկում է երրորդ ամենամյա Վահէ և Լյուսի մրցույթը
News 03/06/2020 07:00

Թումոն հայտարարում է երրորդ ամենամյա Վահէ և Լյուսի մրցույթի մասին, որին կարող են մասնակցել Թումոյի ուսանողներն ու շրջանավարտները` ներկայացնելով իրենց աշխատանքները առաջադրված հինգ անվանակարգերում` արվեստ, տեխնոլոգիաներ, երաժշտություն, ֆիլմ և լուսանկարչություն:

2020 թվականի նոր իրավիճակից բերած փոփոխությունից անկախ` Վահէ և Լյուսի մրցույթը փնտրում և գտնում է Թումոյի ուսանողների և շրջանավարտների ստեղծարար աշխատանքները առաջարկված ոլորտներում, և ոգեշնչում պատանիներին է՛լ ավելի յուրօրինակ նախագծերի իրականցմանը:

Յուրաքանչյուր անվանակարգում կգործի երեք մրցութային տեղ`

1-ին տեղ — 1.500.000 ՀՀ դրամ

2-րդ տեղ — 1.000.000 ՀՀ դրամ

3-րդ տեղ — 500.000 ՀՀ դրամ

Ժյուրիի կազմը կձևավորվի Թումոյի անձնակազմից, ուսանողներից ու համապատասխան անվանակարգերում հրավիրված մասնագետներից, ինչպես նաև Վահէ և Լյուսի ամենամյա մրցույթի 2019 թվականի մրցանակակիրներից:

Դիմումները կդիտարկվեն` ըստ դրանց յուրահատկության, ներդրված ջանքերի, տեխնիկական աշխատանքի ու հմտության մակարդակի:

Մանրամասների համար կարող եք անցնել հետևյալ հղումով։