Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Տեղի կունենա DigiTalk քննարկումների շարքի առաջին հանդիպումը
News 12/06/2020 08:58

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) նախաձեռնում է պանելային ֆորմատի լայվ քննարկումների շարք, որոնց ընթացքում ՏՏ ոլորտի լավագույն մասնագետները կարտահայտեն իրենց տեսակետն արդիական խնդիրների շուրջ։ Առաջին հանդիպումը տեղի կունենա հունիսի 15-ին 19։30-ին։

Digitalk Series Vol.1-ի շրջանակներում կքննարկվեն հետևյալ թեմաները՝

– Կրթության անհամապատասխանությունը շուկային ՏՏ ոլորտում,

– ՏՏ շուկայի փոփոխությունները՝ պայմանավորված Covid-19-ով:

Մոդերատոր՝ Վահագն Պողոսյան, Instigate ընկերությունների խմբի համահիմնադիր:

Խոսնակներ՝

– Արա Շամիրզայան, Webb Fontaine Group ընկերության ՏՏ հետազոտության և զարգացման տնօրեն,

– Խաչիկ Նազարյան, VMware ընկերության Ինժեներական տնօրեն,

– Սեդրակ Սարգիսյան, Mentor Graphics a Siemens Business (USA) ընկերության Development Engineering Director,

– Արա Մարկոսյան, Xilinx, Inc. ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն,

– Էդգար Մարուքյան, Renderforest ընկերության CTO:

Ուղիղ եթերի ընթացքում բանախոսները կպատասխանեն օգտատերերի հարցերին։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև նախապես՝ գրանցվելով հետևյալ հղումով: