Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
FAST-ը կազմակերպում է «Սահմանափակման մեջ, սակայն անսահմանափակ Սփյուռքի շնորհիվ» թեմայով վեբինարը
News 17/06/2020 11:10

FAST-ը կազմակերպում է «Սահմանափակման մեջ, սակայն անսահմանափակ Սփյուռքի շնորհիվ» թեմայով առցանց վեբինարը, որը տեղի կունենա հունիսի 18-ին, 20:00-ին։

Բանախոսներ՝

– Զարեհ Սինանյան՝ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար;

– Նադյա Գործունյան՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի և ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ;

– Ռուբեն Վարդանյան՝ IDeA հիմնադրամի համահիմնադիր, FAST հիմնադրամի համահիմնադիր և խորհրդի անդամ;

– Վարուժան Ներսեյան՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

Մոդերատոր`

– Սառա Անջարգոլյան՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար։

Մասնակցությունն անվճար է նախնական գրանցման կամ FAST-ի Ֆեյսբուքյան էջի հեռարձակման միջոցով:

Քննարկման լեզուն՝ անգլերեն, համաժամանակյա հայերեն թարգմանության հնարավորությամբ: Նշենք, որ հայերեն համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին: Գրանցվելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Բանախոսներին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մինչև քննարկման սկիզբը [email protected] հասցեով։