Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Վեբ ծրագրավորում․ Օնլայն տեղեկատվական հանդիպում
News 19/06/2020 07:45

Հունիսի 19-ին՝ ժամը 18։30-ին տեղի կունենա օնլայն տեղեկատվական հանդիպում՝ հեռավար ձևաչափով կազմակերպվող «Վեբ ծրագրավորման հիմունքներ» դասընթացի վերաբերյալ։

Ներկայումս, երբ ամեն ինչ ուղղվում է դեպի թվային ոլորտ, ցանկացած բիզնեսի հաջողության գրավականը օնլայն տիրույթում հաջող ներկայացվածությունն է, ինչը ապահովվում է վեբ ծրագրավորողների կողմից։

Վեբ ծրագրավորումը հանդիսանում է ծրագրավորման ամենատարածված և ամենամեծ պահանջարկ վայելող ուղղություններից մեկը, որը տարեցտարի ընդլայնում է իր մաշտաբները և ընդունում հսկայական չափեր։

Հանդիպման ընթացքում կներկայացվեն՝

– Վեբ ծրագրավորման դասընթացի պայմանները,

– Վեբ  ծրագրավորման ընձեռած հնարավորությունները

– Վեբ ծրագրավորողների պահանջարկը շուկայում։

Մասնակցության համար անհրաժեշտ հղումը ստանալու համար հարկավոր է գրել VTC-ի ֆեյսբուքյան էջին։