Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հովհաննես Ավոյանի նախաձեռնությամբ Կարեն Վարդանյանի անվան կրթաթոշակ կստեղծվի
News 15/07/2020 11:34

PicsArt ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանի նախաձեռնությամբ Կարեն Վարդանյանի անվան կրթաթոշակ կստեղծվի։ Կրթաթոշակը կտրամադրվի Արմաթ ինժեներական լաբորատորիաների խոստումնալից շրջանավարտներին՝ բարձրագույն կրթություն ստանալու համար։

«Հորդորում ենք մեր գործընկերներին նույնպես միանալ այս նախաձեռնությանը», – նշում են UATE-ում։

Հովհաննես Ավոյանը իր հերթին ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երկար մտածեցի թե ինչը կուրախացներ իմ սիրելի, լավատես, կենսուրախ, նորարար և Հայաստանին անչափ նվիրված ընկերոջս: Ոչինչ չի կարող թեթևացնել մեր բոլորիս ցավը:

Ի հիշատակ և ի գնահատանք մեր Կարենի՝ ՏՏ ոլորտում ունեցած հսկայական ավանդի, որոշեցի հիմնել Կարեն Վարդանյանի անվան կրթաթոշակ։ Կրթաթոշակը կտրամադրվի Կարենի նախաձեռնած Արմաթ ծրագրի խոստումնալից շրջանավարտներից մի քանիսին բարձրագույն կրթություն ստանալու համար։ Համոզված եմ, որ սա հենց այն է, ինչը կլիներ Կարենի սրտով: Մանրամասները շուտով կհրապարակվեն PicsArt-ի էջում։ Հորդորում եմ մյուս ընկերություններին միանալ մեր նախաձեռնությանը՝ այդպիսով ընձեռելով ավելի մեծ թվով երեխաներին բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն ։ Կարեն ջան, դու միշտ կմնաս մեր հոգում և սրտում:

Ննջիր խաղաղությամբ իմ լավ ընկեր»։