Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Տեղի ունեցավ  Նորարարության զարգացման և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի տեղեկատվական հանդիպումը
News 30/07/2020 10:46

Հուլիսի 28-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ «Համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի ծրագրի շրջանակում հայտարարված Նորարարության զարգացման և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի տեղեկատվական հանդիպումը:

Հանդիպման ընթացքում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ներկայացրեց ծրագրի նպատակը, առավելություններն ու ընձեռած հնարավորությունները՝ ի նպաստ ավանդական ոլորտների առաջխաղացանն ու նորարարական լուծումների ներդրմանը։

Ակնկալվում է, որ այս դրամաշնորհային մրցույթին ներկայացված ծրագրերը կնպաստեն նաև համավարակի տնտեսական հետևանքների հաղթահարմանը, հատկապես՝ առավել խոցելի ոլորտներում։

Ծրագրի մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ: Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2020թ-ի օգոստոսի 6-ը 23։59 (Երևանի ժամանակով)։