Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Զիլ ակադեմիան ծրագրավորման դասընթացի է հրավիրում զիլ դեմքերի
News 04/08/2020 09:59

Զիլ ակադեմիայում մեկնարկում են C# ծրագրավորման դասընթացները, որոնք ոչ միայն օգնում են վարժ և արագ սովորել լեզուն, այլև ուսուցման պրոցեսը դարձնում են առավել հաճելի: Ծրագիրը անցկացվելու է 4 փուլով, 4 ամսվա ընթացքում: Դասընթացի յուրաքանչյուր փուլում անհրաժեշտ կլինի տարբեր տեսակի նախապատրաստություն: Ամեն փուլի ավարտին ուսանողները կկառուցեն ինտերակտիվ ծրագիր, որը հնարավորություն կտա գործնականում կիրառել այն բոլոր հմտությունները, որոնք կսովորեն դասընթացի շնորհիվ: Դասընթացը կազմված է 4 փուլից։ Յուրաքանչյուր փուլի արժեքն է 55 հազար դրամ։ 

Դասընթացի ընթացքում կայցել եք IT ընկերություններ, ձեռք կբերեք հաղորդակցության հմտություններ, Email գրելու, CV գրելու հմտություններ, կտիրապետեք տեխնիկական անգլերենին, կպատրաստեք պրոֆեսիոնալ էջ Linkedin-ում, կնախապատրաստվեք հարցազրույցներին։

Դասընթացին գրանցվելու դիմումների ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 14-ն է։ Դասընթացի բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ։