Մայիս, 2025
May 2025
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
ImpactHub-ը հայտարարում է «Գաղափարի ստեղծում» վերնագրով առաջին դասընթացի մասին
News 07/08/2020 10:00

Impact Hub Yerevan-ը աջակցում է երիտասարդ նորարարներին կառուցել սոցիալական ձեռնարկություններ, որոնք լուծում են ժամանակի խնդիրները։ 

ImpactHub-ը հայտարարում է «Գաղափարի ստեղծում» վերնագրով առաջին դասընթացի մասին, որով մեկնարկում է Social Impact Award 2020 ծրագիրը։ Դասընթացը կվարի Արման Խաչատրյանը։ Այն տեղի կունենա օգոստոսի 8-ին, 15:00-ին։

Գաղափարի ստեղծում և բիզնես մոդելավորում դասընթացներն անցկացվելու են առցանց։ Դասընթացին մասնակցելն անվճար է։ Բավական է միայն գրանցվել մասնակցության համար։

Ծրագրի աջակիցներն են Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, Արևելյան համագործակցության քաղաքացիական հասարակության ներկայացուցչությունը և Transform Poverty Global կազմակերպությունը։