Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԲՏԱ նախարարությունը ներկայացրել է իր կողմից համաֆինանսավորվող դասընթացների ցանկը
News 11/08/2020 06:37

ՀՀ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունն առաջարկում է մասնակցել իր կողմից համաֆինանսավորվող դասընթացներին ու դառնալ մասնագետ բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

«Project Management»-ի երկամսյա դասընթաց է առաջարկում «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը՝ 200 մասնակցի համար նախատեսված: Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում բնակվող քաղաքացիները, որոնք կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի նպատակին:

«SMM»-ի դասընթացը նախատեսված է սկսնակների համար: Դասընթացը կազմակերպում է «Skill»-ը: «SMM» մասնագետների պատրաստման դասընթացը նախատեսված է 200 մասնակցի համար:

«SEO»-ի դասընթացը կազմակերպում է «Skill»-ը: Դասընթացը նախատեսված է սկսնակ մակարդակի 50 մասնակցի համար: