Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Բրենդի առաջխաղացումը սոցիալական մեդիայում. ոլորտի մասնագետն առցանց փակ քննարկմամբ կկիսվի փորձով
News 11/08/2020 06:52

ԲԱՆԱ-ն և Beeline Startup ինկուբատորը մեկնարկել են համատեղ ծրագրի գրանցումը: Մասնակիցները պետք է ամրագրեն մասնակցությունը նախապես:

Միջոցառման հղումը մասնակիցներին կուղարկվի էլեկտրոնային փոստով:

Բանախոսը թվային մարքեթինգի փորձագետ, «Call to Action – Digital Marketing Agency»-ի հիմնադիր Տիգրան Մատինյանն է: Նա կներկայացնի թվային մարքեթինգի ժամանակակից միտումները, կկիսվի բրենդի առաջխաղացման համար սոցիալական մեդիայի ճիշտ հարթակների ընտրության փորձով:

Վերջում մասնակիցները հնարավորություն կունենան հարցեր հղել բանախոսին, թեև խրախուսելի է, որ հարցերը ներկայացվեն մասնակցությունն ամրագրելիս:

Առցանց փակ քննարկումը տեղի կունենա օգոստոսի 12-ին: