Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
MVP կառուցելու լավագույն միջոցները՝ Armenia Startup Academy-ին այսօր առցանց քննարկման է հրավիրում
News 12/08/2020 08:28

Վաղ փուլում ստարտափներն ունեն սահմանափակ ռեսուրսներ, և անհրաժեշտ է հնարավորինս արագ ստանալ շուկայի պահանջներին համապատասխան պրոդուկտ: Armenia Startup Academy-ն կազմակերպում է քննարկում՝ նախատեսված հենց այն ստարտափների համար, ովքեր ցանկանում են տեղեկանալ AWS-ում իրենց նվազագույն կենսունակ արտադրանքը (MVP) կառուցելու լավագույն միջոցների մասին: Կքննարկվի, թե ինչպես են նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունները կառուցում իրենց MVP-ն՝ օգտագործելով այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են՝ API Gateway, Amplify, Lambda, Managed Kubernetes, Lightsail և տվյալների բազայի տարբերակներ: Այս քննարկումը կօգնի ճիշտ կողմնորոշվել տեխնոլոգիաների ընտրության հարցում և օգտագործել նախապես մշակված ճարտարապետություններ:

Քննարկումը տեղի կունենա այսօր՝ 19։00-ին։

Քննարկման խոսնակներն են․

Եգոր Շադրինը՝ AWS-ում ստարտափների համար նախատեսված ճարտարապետությունների մասնագետ EMEA երկրներում (Եվրոպա, Միջին Ասիա, Աֆրիկա),

Դավիթ Բունիաթյանը՝ Activeloop (նախկինում Snark) ընկերության համահիմնադիր և Գործադիր տնօրեն,

Աբել Ղազինյանը՝ dzook ընկերության համահիմնադիր և Գլխավոր տեխնոլոգիական տնօրեն:

Քննարկումը կվարի է Krisp ընկերության Անալիտիկ թիմի ղեկավար Գոռ Հայրապետյանը:

Առցանց հեռարձակմանը կարող եք միանալ այստեղ։

Առցանց միջոցառումը կազմակերպվում է Հայաստանի ստարտափ ակադեմիայի Traction ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից: