Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Տեղեկատվական հանդիպում՝ Beeline ստարտափ ինկուբատորի 8-րդ շրջափուլին ընդառաջ
News 17/09/2020 14:07

Beeline ստարտափ ինկուբատորի 8-րդ շրջափուլը շուտով կմեկնարկի։

Beeline ստարտափ ինկուբատորում ստարտափը հուսալի ձեռքերում է։ Այստեղ անհատական մոտեցում է ցուցաբերվում յուրաքանչյուր ստարտափի։ Շրջափուլի ընթացքում ստարտափները մշտապես ընդհանուր ու անհատական  հանդիպումներ են ունենում պրոֆեսիոնալների հետ, որոնք իրենց փորձով կկիսվեն և կօգնեն ստարտափներին կայանալ և մեծ շուկա մտնել։

Ինկուբացիոն շրջափուլը կտևի 14 շաբաթ։ Շրջափուլը կավարտվի դեմո օրով, որի ժամանակ ստարտափները կներկայացվեն ներդրողներին ու փորձագետներին։

Beeline ստարտափ ինկուբատորի 8-րդ շրջափուլին ընդառաջ՝ այսօր՝ 19։00-ին կանցկացվի տեղեկատվական հանդիպում, որի ժամանակ կքննարկվի շրջափուլի ծրագիրն, իսկ ստարտափները կստանան ինկուբացիոն շրջափուլին վերաբերվող մանրամասներ։