Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ՁԻՀ-ի և ՃՇՀԱՀ-ի միջև համագործակցության անժամկետ հուշագիր է ստորագրվել
News 11/12/2020 11:39

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի «Կլիմայի փոփոխության տեխնոլոգիական աքսելերատոր» ImpactAim Venture Accelerator ծրագրի շրջանակում, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև կնքվել է համագործակցության անժամկետ հուշագիր՝ ուղղված Հայաստանում նորարարական և տեխնոլոգիական բարձրագույն կրթության զարգացմանն ու ընդլայմանը:

Հուշագրով նախատեսվում է փոխգործացության լայն շրջանակ՝ կրթական ծրագրերի ներմուծումից, մինչև Սփյուռքի և միջազգային ցանցի ոլորտային մասնագետների ներգրավում և նոր գործընկերների հետ հարաբերությունների հաստատում։

Այդ թվում՝ «Building Information Modeling» մագիստրոսական ծրագրի ներդրում «Կլիմայի փոփոխության տեխնոլոգիական աքսելերատոր» UNDP ImpactAim Climate Change Tech Accelerator ծրագրի շրջանակում, շինարարության և նորարարության ոլորտում կրթական էկոհամակարգի առաջխաղացում, ստարտափերի ստեղծմանն ու աջակցող մեխանիզմների ձևավորմանն ուղղված աշխատանքների իրականացում և այլն: