Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ձեռներեց կանայք ներկայացնում են բիզնես նախագիծ՝ հեղուկ-բյուրեղային պոլիմերների օգտագործմամբ
News 14/01/2021 12:02

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը շարունակում է ներկայացնել «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի աքսելերացիոն փուլի մասնակիցների բիզնես գաղափարները։

Ծրագրի շրջանակում հաջորդ թիմի ներկայացրած բիզնես նախագիծն առնչվում է հեղուկ-բյուրեղային պոլիմերների նյութերի հետ աշխատելու համար սարքերի նախագծմանն ու պատրաստմանը, ինչպես նաև դրանց առևտրայնացմանը: Ի դեպ, հեղուկ-բյուրեղային պոլիմերներն ընկած են 21-րդ դարի տեխնոլոգիական հեղափոխության հիմքում, մասնավորապես՝ հեռահաղորդակցության, օպտիկայի, ֆոտոնիկայի և այլն: