Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը մեկնարկում է JAVA ծրագրավորման դասընթաց
News 29/01/2021 10:56

Ժամանակն է հմտանալ Back End-ում և սովորել Java ծրագրավորում։ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը մեկնարկում է JAVA ծրագրավորման դասընթաց։

Դասընթացի 1-ին փուլի ժամանակ մասնակիցները կսովորեն Java լեզվի հիմունքները և Java օբյեկտ-կողմնորոշմամբ ծրագրավորման լեզվի հիմնական սկզբունքներն, 2-րդ փուլում՝ բազաների նախագծման սկզբունքները, ինչպես նաև Java-ի և MySQL-ի տվյալների բազաների կապը, 3-րդ փուլում՝ վեբ կայքերի նախագծման հիմնական գաղափարները (կլինետ և սերվեր), 4-րդում՝ Java-ի հիմնական framework-ները։

Դասընթացի 1-ին փուլի արժեքը 95 հազար դրամ է։

Դասընթացի մանրամասներին ծանոթացեք այստեղ, իսկ գրանցվելու համար լրացրեք հայտաձևը։