Հուլիս, 2021
July 2021
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Startup School-ը ներկայացրել է թիմին, որն աշխատելու է պատանի ուսանողների հետ
News 12/02/2021 10:17

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ մեկնարկում է Startup School-ը, որն աննախադեպ նորարարական ծրագիր է և 12-16 տարեկան պատանիներին հնարավորություն է տալիս տիրապետելու ինքնազարգացման և ստեղծարարության գործիքներին, հաջողակ ձեռներեց դառնալու հմտություններին, ձեռք բերելու մասնագիտական գիտելիքներ և փորձառություն ձեռներեցության, բիզնեսի ոլորտներում, ինչպես նաև կողմորոշվելու մասնագիտության ընտրության հարցում:

Գրանցվել կարող են 12-16 տարեկան պատանիները: Տեղերը սահմանափակ են: Դասընթացը վճարովի է:

Այսպես որ,  եթե ցանկանում ես մասնակցել նորարական կրթական ծրագրին, ստեղծել քո երազանքների թիմը և իրականացնել բազում նախագծեր, ապա շտապիր գրանցվել Startup School-ին, որի մասին Starthub Armenia-ն արդեն պատմել է այստեղ:

Startup School-ում մի հարկի տակ համախմբված են փորձառու և պատրաստված մասնագետներ, որոնք ամեն տարի վերապատրաստում են անցնում դասավանդման մեթոդաբանության թեմաներով, մեծ փորձ ունեն արտերկրյա մի շարք միջոցառումների և կրթական նախաձեռնությունների կազմակերպման և անցկացման մեջ և պատրաստ են անել ամեն ինչ, որ Startup School-ի երեխաների գաղափարները զարգանան և կյանքի կոչվեն:

Այնպես որ, գնա երազանքիդ հետևից և գրանցվիր հիմա: