News
17/03/2021 12:41
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Krisp-ի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը սկսում է հեղինակային MARS փոդքասթը՝ նվիրված հայրենական ստարտափ էկոհամակարգին:
Շարքի երկրորդ հերոսը ARM ընկերության աշխատակից, մեր հայրենակից Արմեն Խաչատրյանն է:
ARM-ը աշխարհի ամենակարևոր ընկերություններից է։ Նրանց նախագծած 160 միլիարդից ավել չիպեր այսօր օգտագործվում են ամբողջ աշխարհում։ Դրանք բոլոր հեռախոսներում են, դրոններում, տեսախցիկներում, արբանյակներում և այլն։
Արմեն Խաչատրյանն ARM-ի GPU-ների բաժնի տեխնոլոգիական ղեկավարներից է և մեծ թիմ ունի։
MARS փոդքասթի երկրորդ էպիզոդում Դավիթն ու Արմենը քննարկել են, թե ինչպես են կոմպյուտերային չիպերը նախագծվում՝ սկզբից մինչև վերջ։
Հ.Գ. – MARS փոդքասթի առաջին էպիզոդը կարող եք դիտել այստեղ: