Դեկտեմբեր, 2024
December 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
«Ինժեներական քաղաք»-ի ռեզիդենտության հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է
News 16/06/2021 15:47

«Ինժեներական քաղաք» ծրագրի ռեզիդենտի կարգավիճակ ձեռք բերելու նպատակով ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերությունների հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում տեղեկացրել են, որ թվով 8 ինժեներական ընկերություններ արդեն իսկ ստացել են «Ինժեներական քաղաք»-ի ռեզիդենտի կարգավիճակ և միացել ինժեներական մեծ ընտանիքին։ 

Ծրագրի մասնակցության չափորոշիչներին բավարարելու և քաղաքի ռեզիդենտի կարգավիճակ ստանալու դեպքում ընկերությունները հնարավորություն կստանան նվիրաբերության միջոցով և սեփականության իրավունքով ստանալու համապատասխան հողատարածքներ՝ իրենց գրասենյակները կառուցելու նպատակով:  Ռեզիդենտները նաև հասանելիություն կստանան համատեղ օգտագործվող ժամանակակից ինժեներական ու նախատիպերի լաբորատորիաներին, արտադրական մեքենաներին ու սարքավորումներին։

Ծրագրին կարող են դիմել ստորև ներկայացված ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունները՝

  • նյութագիտություն,
  • էլեկտրոնիկա (ռադիոէլեկտրոնիկա),
  • չափիչ սարքավորումներ և համակարգեր,
  • ռադիոհաճախականային սարքավորումներ և համակարգեր,
  • ավիատիեզերական սարքավորումներ և համակարգեր,
  • ռոբոտաշինություն,
  • կիսահաղորդչային սարքավորումներ,
  • վարորդների աջակցման արդի համակարգեր (ADAS),
  • կենսաբժշկական սարքավորումներ։

Հայտագրման պայմաններն ու այլ մանրամասները հասանելի են հետևյալ հղումով: Տեղերը սահմանափակ են և առավելությունը կտրվի ժամանակային առումով առաջինը ներկայացված դիմումներին։

Հավելենք, որ «Ինժեներական քաղաք»-ը տեղակայված է Երևանի Նոր Նորքի Բագրևանդի փողոց 74 հասցեում գտնվող 3 հեկտար հողատարածքի վրա։ Որպես ծրագրի արդյունք՝ նախատեսվում է ստեղծել նոր ձևաչափի էկոհամակարգ, որտեղ ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները հնարավորություն կունենան արդիական ենթակառուցվածքների կիրառմամբ մշակել և իրագործել նորարարական գաղափարներ՝ տեղական ու միջազգային շուկաների համար։

«Ինժեներական քաղաք»-ը պետություն-մասնավոր գործընկերության հիմքով ծրագիր է, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և մասնավոր հատվածի համագործակցությամբ և աջակցությամբ։

«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից մեկն է: Այն հիմնադրվել է 2002թ.-ին և աջակցում է Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճին՝ ստեղծելով նպաստավոր միջավայր նորարարության զարգացման, տեխնոլոգիաների կատարելագործման և ընկերությունների ընդլայնման համար: