Մարտ, 2023
March 2023
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դավիթ Բաղդասարյան. Webby մրցանակը ժամանեց Հայաստան
News 03/08/2021 14:51

Krisp-ի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում ցուցացրել է իրենց շահած Webby մրցանակը։

«Webby-ի մրցանակը (մեր օսկարը) վերջապես ժամանեց։ Նորից շնորհակալություն բոլորին Krisp-ին աջակելու համար», – գրել է Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին հայտնի դարձավ, որ հայկական Krisp տեխնոլոգիական ընկերությունը առաջադրվել է ինտերնետի ամենահեղինակավոր Webby Awards մրցանակին։ Մայիսի 18-ին ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը հայտնեց, որ իրենք շահել են մրցանակը։

«Կրիսպը շահել է «ինտերնետի օսկարը»՝ Weeby Awards-ը արդյունավետության հավելվածների կատեգորիայում։ Եվ շահել է ի շնորհիվ մեր բոլորի ձայների։ Շնորհավոր բոլորիս։ Հպարտ ենք, որ այս մրցանակը եևս բերում ենք Հայաստան։ Առաջ Կրիսպ», – իր ֆեյսբուքյան էջում գրել էր Մինասյանը։