Դեկտեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ասպիրանտների աջակցության ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 24-ն է
News 18/10/2021 13:44

Մինչև հոկտեմբերի 24-ը բուհերի ու հետազոտական ինստիտուտների ասպիրանտները կարող են դիմել Ասպիրանտների աջակցության 2021 թվականի ծրագրին:  Ծրագիրն իրականցվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ և նպատակ ունի աջակցել երիտասարդ գիտնականներին՝ տրամադրելով ֆինանսավորում և օժանդակություն իրենց հետազոտական և գիտական նախագծերի համար։ 2018թ-ից 11 համալսարանների և հետազոտական ինստիտուտների 30 ասպիրանտներ արդեն ներգրավվել են ծրագրում՝ գրանցելով հսկայական առաջընթաց իրենց հետազոտություններում։

2021թ-ի Ասպիրանտների աջակցության ծրագրին կարող են դիմել ասպիրանտներ, որոնց հետազոտական և գիտական նախագծերն առնչվում են հետևյալ ոլորտներին՝

  • Նյութագիտություն, կայուն նյութեր, մագնիսական հատկություններով նյութեր
  • Այլընտրանքային էներգիայի ոչ-էլեկտրոնային աղբյուրներ
  • Ջերմային ու ջերմահաղորդիչ տեխնոլոգիաներ
  • Նեյրոգիտություն, սենսորային փորձառություն, սենսորային տեխնոլոգիաներ
  • Աերոզոլային գիտություն և տեխնոլոգիաներ
  • Բուսաբանություն և թունաբանություն
  • Կիրառական ու փորձարարական ֆիզիկա
  • Ինժեներիա, արդյունաբերական և համակարգային ինժեներիա, էլեկտրոնային ինժեներիա, նախատիպավորում
  • Մաթեմատիկա, մաթեմատիկական մոդելավորում, տվյալագիտություն
  • Վերլուծական քիմիա:

Հայտատուները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին.

  • Լինեն ՀՀ-ում գործող հետազոտական ինստիտուտներից կամ համալսարաններից որևէ մեկում ասպիրանտ կամ հայցորդ,
  • Ներկայացնեն հետազոտական աշխատանք, որը համատասխանում է Ծրագրի ոլոտներին/բովանդակությանը։

Նախընտրական փուլը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի՝ իրենց հետազոտական նախագիծը ներկայացնելու նպատակով։ Հայտերի մեծ թվի պատճառով, ցավոք, Ծրագրի նախնական փուլը չհաղթահարած թեկնածուների հետազոտական նախագծի առաջարկների վերաբերյալ որակական հետադարձ կապ չի տրամադրվի։

Ծրագրի շրջանակում ընտրված մինչև 10 ասպիրանտներ իրենց հետազոտական ծրագրերն իրականացնելու համար կստանան ֆինանսավորում ամսական շուրջ 370,000 ՀՀ դրամի չափով (ներառյալ բոլոր հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները): Ֆինանսավորումը կտրամադրվի առավելագույնը 12 ամիս՝ առաջընթացի գնահատման հիման վրա ընդհանուր վճարումներով:

Ասպիրանտները նաև հնարավորություն կստանան մասնակցելու համայնքային բացառիկ միջոցառումների և համագործակցելու ոլորտի փորձառու մասնագետների և մենթորների հետ։

Հետաքրքրված թեկնածուները պետք է լրացնեն առցանց հայտաձևը՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.

  • Ասպիրանտի/հայցորդի և գիտական ղեկավարի ինքնակենսագրությունները (CV)
  • Գիտական ղեկավարի կողմից աջակցության նամակ,
  • Հետազոտական նախագծի առաջարկը՝ Հավելված 1-ում նշված կառուցվածքին համապատասխան:

Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն անգլերենով։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս. թ. հոկտեմբերի 24-ը, ժ. 23։59 (Երևանի ժամանակով)։