Մինչև հոկտեմբերի 24-ը բուհերի ու հետազոտական ինստիտուտների ասպիրանտները կարող են դիմել Ասպիրանտների աջակցության 2021 թվականի ծրագրին: Ծրագիրն իրականցվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ և նպատակ ունի աջակցել երիտասարդ գիտնականներին՝ տրամադրելով ֆինանսավորում և օժանդակություն իրենց հետազոտական և գիտական նախագծերի համար։ 2018թ-ից 11 համալսարանների և հետազոտական ինստիտուտների 30 ասպիրանտներ արդեն ներգրավվել են ծրագրում՝ գրանցելով հսկայական առաջընթաց իրենց հետազոտություններում։
2021թ-ի Ասպիրանտների աջակցության ծրագրին կարող են դիմել ասպիրանտներ, որոնց հետազոտական և գիտական նախագծերն առնչվում են հետևյալ ոլորտներին՝
Հայտատուները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին.
Նախընտրական փուլը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի՝ իրենց հետազոտական նախագիծը ներկայացնելու նպատակով։ Հայտերի մեծ թվի պատճառով, ցավոք, Ծրագրի նախնական փուլը չհաղթահարած թեկնածուների հետազոտական նախագծի առաջարկների վերաբերյալ որակական հետադարձ կապ չի տրամադրվի։
Ծրագրի շրջանակում ընտրված մինչև 10 ասպիրանտներ իրենց հետազոտական ծրագրերն իրականացնելու համար կստանան ֆինանսավորում ամսական շուրջ 370,000 ՀՀ դրամի չափով (ներառյալ բոլոր հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները): Ֆինանսավորումը կտրամադրվի առավելագույնը 12 ամիս՝ առաջընթացի գնահատման հիման վրա ընդհանուր վճարումներով:
Ասպիրանտները նաև հնարավորություն կստանան մասնակցելու համայնքային բացառիկ միջոցառումների և համագործակցելու ոլորտի փորձառու մասնագետների և մենթորների հետ։
Հետաքրքրված թեկնածուները պետք է լրացնեն առցանց հայտաձևը՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.
Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն անգլերենով։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս. թ. հոկտեմբերի 24-ը, ժ. 23։59 (Երևանի ժամանակով)։