Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
BigStory VC-ն 250,000 դոլարի ներդրում է արել ProdMap ստարտափում
News 02/05/2022 15:29

BigStory VC-ն հերթական ներդրումն է արել: Այս անգամ 250 հազար դոլար է ներդրվել ProdMap AI-ում:

ProdMap-ը Product Manager-ների համար պլատֆորմ է։ PM-ներն օգտագործելու են այն պրոդուկտների ամբողջ ցիկլը ղեկավարելու համար։

«Շնորհավորում եմ ProdMap-ի սուպեր թիմին։ Հայաստանում չկան բավարար քանակի Product Manager-ներ, բայց շուտով մեր երկրում ստեղծելու են պլատֆորմ, որը կասկած չունեմ՝ կօգտագործեն հազարավոր PM-ներ ամբողջ աշխարհից։ Այո, հենց այսպիսին է մեր պատկերացրած Հայաստանը։ Այստեղ ստեղծում են պրոդուկտներ, որոնք ամբողջ աշխարհն է օգտագործում», – գրել է BigStory վենչուրային հիմնադրամի և Krisp-ի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը:

Նա հայտնում է նաև, որ ProdMap-ում թափուր աշխատատեղեր կան:

Հայկական տեխնոլոգիական առաջընթացը շարունակվում է։ BigStory VC վենչուրային հիմնադրամը ներդրումներ է կատարում հայ հիմնադիրներով ստարտափներում։

Հիշեցնենք՝ BigStory VC հիմնադրամը ստեղծվել է նախորդ տարեվերջին Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանի, Արտավազդ Մինասյանի և Podcastle AI-ի հիմնադիր Արտո Երիցյանի կողմից: