BigStory VC-ն հերթական ներդրումն է արել: Վենչուրային հիմնադրամն այս անգամ 200 հազար դոլար է ներդրել BlueQubit ընկերությունում: Այս մասին հայտնում է BigStory VC-ի և Krisp-ի համահիմնադիր արտավազդ Մինասյանը: Ըստ նրա՝ սա ապագայի մասին է, տեխնոլոգիաների և ընկերությունների, որոնք փոխում են ապագան:
«Հրանտ Ղարիբյանը և Հայկ Տեփանյանը հիմնարդել են BlueQubit ընկերությունը և աշխատում են քվանտային համակարգիչների համար ունիվերսալ ծրագրային գրադարան ստեղծելու վրա: Քվանտային համակարգիչների ինդուստրիայի ծավալը այսօրվա տարեկան 500 միլիոն դոլարից հասնելու է 8 միլիարդ դոլարի 2027թ.-ին», – Արտավազդ Մինասյանն այսպես է հիմնավորել BigStory վենչուրային հիմնադրամի կողմից կատարված հերթական ներդրումը հայկական ստարտափում:
Հայկական տեխնոլոգիական առաջընթացը շարունակվում է։ BigStory VC վենչուրային հիմնադրամը ներդրումներ է կատարում հայ հիմնադիրներով ստարտափներում։
Հիշեցնենք՝ BigStory VC հիմնադրամը ստեղծվել է նախորդ տարեվերջին Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանի, Արտավազդ Մինասյանի և Podcastle AI-ի հիմնադիր Արտո Երիցյանի կողմից: