![Startup Armenia հիմնադրամը և հնդկական AMTZ-ն էլեկտական թափոնների վերամշակման հայ-հնդկական գործարան են կառուցում](https://starthub.am/pub/uploads/2023/02/331920935_494970492833112_7366942005330203709_n-1280x720.jpg)
Այս օրերին Հնդկաստանի Վիշակապատնամ քաղաքում անցկացվում է SSSholidays India Vizag-ը: Այս անգամ Ստարտափ Արմենիա հիմնադրամի հետ միասին միջոցառման համակազմակերպիչն է Անդրա Պրադեշ նահանգում գործող աշխարհի ամենախոշոր բժշկական սարքավորումներ արտադրող AMTZ կենտրոնը:
Օրեր առաջ հայտնել էինք, որ Startup Armenia հիմնադրամն արդեն գրասենյակ ունեն Հնդկաստանի հայտնի տեխոնոլոգիական կենտրոններից մեկում, և որ այն հայկական ստարտափները, որոնք կցանկանան տեղափոխվել Հնդկաստան, կարող են աշխատել այնտեղ ու օգտագործել Անդրա Պրադեշի բուժտեխնոլոգիական կենտրոնի (AMTZ) ռեսուրսները:
Պարզվում է՝ Հնդկաստանում մեկնարկած հայ-հնդկական տեխնոլոգիական համագործակցությունն այսքանով չի սահմանափակվում:
«Այս այցը չի դադարում լինել սպասվածից 100-ապատիկ արդյունավետ: Այսօր դրվեց AMTZ-ի և Startup Armenia-ի համագործակցության արդյունքում ստեղծված առաջին գործարանի հիմնաքարը և շինարարության մեկնարկը», – ասում է Startup Armenia-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանը:
Խոսքն էլեկտական թափոնների վերամշակման հայ-հնդկական գործարանի մասին է, որը շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ին: