Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«Ներուժ 4.0» ծրագրի հայտերի ընդունման ավարտին մնացել է ընդամենը 1 օր
News 02/08/2023 13:17

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակում է «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի մասնակցության հայտերի ընդունումը:

  • Ծրագրի հայտադիմումներն ընդունվում են հետևյալ հղումով:
  • Հայտերի ընդունման վերջնաժամկետը լրանում է 2023 թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 18:00-ին:

«Ներուժ 4.0» ծրագրով նախատեսվում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի ձեռներեցներից և առաջատար մասնագետներից բաղկացած թիմերին հրավիրել Հայաստան՝ տեխնոլոգիական ընկերություններ հիմնելու և զարգացնելու նպատակով՝ վերջիններիս տրամադրելով ֆինանսական, կրթական և խորհրդատվական աջակցություն:

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 40 թիմ հրավիրվելու են Հայաստան՝ մասնակցելու Դիլիջանում օգոստոսի 23-28-ը կայանալիք 6-օրյա միջոցառմանը, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու համագործակցությունների և բացառիկ անհատական մենթորության հնարավորություն:

Միջոցառման շրջանակներում գաղափարի փուլում գտնվող թիմերից հանձնաժողովի որոշմամբ հաղթող ճանաչված 3 թիմ կստանա համապատասխանաբար 15, 10 և 5 մլն ՀՀ դրամ, իսկ պրոդուկտ ունեցող թիմերից հաղթող ճանաչված 3 թիմ՝ համապատասխանաբար 30, 20 և 10 մլն ՀՀ դրամ աջակցություն:

Թիմերին  հնարավորություն  կտրվի ընդլայնել համագործակցային ցանցը, փոխանակվել գիտելիքներով և փորձով, ինչպես նաև ստանալ ավելի քան 40 երկրներից հրավիրված թիմերի հետ շփվելու հնարավորություն:

Ստարտափը կարող է մասնակցել «Ներուժ» ծրագրին, եթե՝

  • ունի նախապես ձևավորված թիմ,
  •  հիմնադիրը (կամ առնվազն համահիմնադիրների 50%-ը) 
  1. ունի/ունեն հայկական ծագում,
  2. չի/չեն հանդիսանում ՀՀ քաղաքացի (բացառությամբ երկքաղաքացիների),
  3. վերջին 12 ամիսների ընթացքում չի/չեն բնակվել ՀՀ-ում կամ հայրենադարձվել է/են վերջին 6 ամիսների ընթացքում,
  • գտնվում է գաղափարի կամ պրոդուկտի մակարդակում,
  • գործում է կայքում թվարկված առանցքային ճյուղերից մեկում,
  • հայտը ներկայացնելու օրվան նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում չի ստացել դրամաշնորհ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ. Դիլիջանում կայանալիք միջոցառմանը յուրաքանչյուր ստարտափից կհրավիրվի միայն 2 մասնակից:

ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՅՑԵԼԵ՛Ք www.neruzh.am