Armenian Code Academy-ն և Տեխնոլոգիական Կրթություն հիմնադրամը EasyPay-ի կողմից ֆինանսավորմամբ մեկնարկում են ֆինանսական գրագիտության ԱՆՎՃԱՐ դասընթաց, որը հասանելի է բոլոր հետաքրքրված անձանց՝ իրենց ֆինանսների կառավարման հմտությունները զարգացնելու նպատակով։ Այսօրվա արագ զարգացող ֆինանսական միջավայրում ֆինանսական սկզբունքների ըմբռնումը կարևոր է ֆինանսապես ավելի պատասխանատու համայնք ձևավորելու համար։
Այս դասընթացը Ձեզ կօգնի.
- Ծանոթանալ ֆինանսական գրագիտության հիմունքներին
- Տեղեկանալ Հայաստանի ֆինանսական համակարգերից
- Կատարել ճիշտ ընտրություն բանկային քարտերի և ֆիզիկական արժույթի միջև
- Օգտվել թվային ֆինանսներից
- Սովորել պարտքի կառավարում և կրճատում
- Հասկանալ վարկերի հնարավորություններն ու ռիսկերը
Այս ծրագրի նպատակն է տրամադրել գործնական գիտելիքներ, որոնք կիրառելի են առօրյա կյանքում, բարձրացնել վստահությունը ֆինանսական որոշումների կայացման հարցում և կանխել ֆինանսական սխալները։
Դասընթացի ճկուն ֆորմատը՝ վիդեո դասախոսություններով, թույլ է տալիս մասնակիցներին սովորել իրենց հարմար գրաֆիկով։
Մասնակցությունը ԱՆՎՃԱՐ է։
Ավելին իմանալու համար անցե՛ք այս հղումով, իսկ գրանցվելու համար լրացրե՛ք հետևյալ հայտադիմումը: